Որ ոլորտների ինֆորմացիան է, որ հանրության վրա նեգատիվ ազդեցություն կունենա՝ տրամադրելով պետության և կառավարության դեմ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում «Մի րոպե մի բան ասեմ-1» խորագրով գրառում է արել՝ պատմելով, որ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ տեղեկացնելով, որ իր երկրում ապատեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառողները հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով՝ պարզելու համար, թե որ ոլորտների ինֆորմացիան է, որ հանրության վրա նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելով պետության և կառավարության դեմ:
«Պարզվել է, որ դրանք չորս ոլորտներ են՝ ազգայնություն կամ ազգայինություն, երկրորդը՝ եկեղեցին, երրորդը՝ առողջապահությունը և դրա այլընտրանքային մեթոդները, չորրորդը ՝ դավադրությունները»,- ասել է Փաշինյանը:
Կարծիքներ