Թուրքական ավիաուղիները չեղարկել է թռիչքները դեպի Իրան
«Թուրքական ավիաուղիները» և «Պեգասուսը» անվտանգային նկատառումներից ելնելով դադարեցրել են թռիչքները դեպի Իրան։
Ermenihaber-ի հաղորդմամբ, ելնելով այն պնդումներից, որ Իսրայելը պատրաստվում է հարձակում իրականացնել Իրանի դեմ, մինչև նոյեմբերի 1-ը չեղարկել են թռիչքները դեպի Թեհրան, Շիրազ և Սպահան քաղաքներ։
Նախկինում դադարեցվել էին նաև թռիչքները դեպի Լիբանան՝ նույն պատճառաբանությամբ։
Կարծիքներ