Վրաստանի ընդդիմությունը հարցման արդյունքում հավաքել է 53 տոկոս
Formula հեռուստաալիքի պատվերով Edison Research-ը Վրաստանում հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ընդդիմադիր կուսակցությունները միասին հավաքել են ձայների 53%-ը։
«Եթե այսօր խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցությանը կքվեարկեիք» հարցին հարցման մասնակիցները պատասխանել են․
«Վրացական երազանք» - 34%,
«Միասնություն՝ փրկելու Վրաստանը»՝ 18%,
Փոփոխությունների կոալիցիա՝ 14%
«Գախարիան Վրաստանի համար» - 11%,
«Ուժեղ Վրաստան»՝ 10%.
Հարցումն անցկացվել է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 18-ը՝ 1200 հարցվածների շրջանում։
Կարծիքներ