Գորիսում տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալը կալանավորվել է (տեսանյութ)
Ապրիլի 10-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գետափնյա փողոցի 13-րդ շենքի մոտ կրակում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Րոպեներ անց հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժհաստատություն է տեղափոխվել 55-ամյա Գուրգեն Խաչատրյանը։ Տղամարդը եղել է մահացած։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված շենքի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գորիսի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ հրազենով կրակել էր Գուրգեն Խաչատրյանի ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի փամփուշտի 3 պարկուճ, դանակ, արնանման հետքեր և այլն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, շանակվել փորձաքննություններ:
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Գորիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների, այդ թվում՝ բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 12-ին 32-ամյա տղամարդը ներկայացել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Նա կալանավորվել է։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Կարծիքներ