ՀՀ վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը
Արտերկրում գտնվող կենսաթոշակառուներից շատերը չեն կարողանում ամբողջությամբ իրականացնել իրենց իրավունքները, քանի որ հայտնի պատճառներով չեն կարողանում (կարողացել) նախատեսված ժամկետներում վերադառնալ Հայաստան:
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն՝ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա համար:
Նախարարությունը շրջանառել է վերը նշված օրենքի փոփոխության նախագիծ, որի ընդունման դեպքում մինչև 2021 թվականի մարտի 31-ը Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում կենսաթոշակառուները ամբողջությամբ կստանան կորոնավիրուսի հետևանքով չվճարված կենսաթոշակը:
Նախարար Զարուհի Բաթոյանի գրառումը
Կարծիքներ