Ուկրաինան փետրվարին կստանա Covid-19-ի դեմ պատվաստանյութի 117 հազար դոզա
Ուկրաինան փետրվարի կեսին կստանա Pfizer պատվաստանյութի 117 հազար դոզա ՝ COVAX-ի միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովը հայտարարել էր, որ Կիեւը Pfizer պատվաստանյութի «փոքր քանակ» է ակնկալում COVAX-ի մեխանիզմի շրջանակում՝ 2021 թվականի առաջին կեսին:
Ուկրաինայի խորհրդարանի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարի տեղակալ Եվգենիա Կրավչուկը, վկայակոչելով Ստեփանովին, ավելի ուշ հայտարարել էր, որ Կիևը փետրվարին ակնկալում է 910 հազար դոզա պատվաստանյութ. 700 հազար դոզա չինական պատվաստանյութ՝ Sinovac Biotech-ից, 210 հազար՝ Pfizer- ից և BioNTech-ից`որպես COVAX մեխանիզմի մաս:
Կարծիքներ