Բիլստրյոմը չի ակնկալում, որ Թուրքիան արագ կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը չի ակնկալում, որ Թուրքիան արագ կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մեկ շաբաթից նա այս հարցի շուրջ բանակցություններ կվարի Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ, հաղորդում է Dagens Nyheter թերթը։
«Մենք կենտրոնացած ենք Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վրա»,- ասել է նա։
Շվեդիան և Ֆինլանդիան մայիսի 18-ին դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան անմիջապես արգելափակել է այդ գործընթացը՝ պահանջելով այդ երկրներից քրդական կազմակերպությունները հայտարարել ահաբեկչական կազմակերպություններ, արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց և վերացնել Անկարային զենք մատակարարման արգելքը։
Կարծիքներ