Վաղը կմատուցվի սբ պատարագ, դուրս կբերվեն Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և նահատակներին նվիրված սրբապատկերը

Վաղը կմատուցվի սբ պատարագ, դուրս կբերվեն Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և նահատակներին նվիրված սրբապատկերը

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարներում  կմատուցվի Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Մայր Աթոռի միաբանությունը պատարագի սրբազան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, Ս․ պատարագի սկիզբը ժամը 10։30–ին): Այս առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվեն Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը և սուրբ նահատակներին  նվիրված սրբապատկերը:

Հավարտ Սուրբ Պատարագի՝ Մայր Տաճարի շրջափակում` Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, կկատարվի Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է մեր ժողովրդի զավակներին նվիրական այս օրն աղոթակից լինել հոգևոր դասին և հայցել մեր սուրբ նահատակների բարեխոսությունն առ

Աստված՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի անվտանգ կյանքի և մեր հայրենիքի խաղաղության ու բարօրության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում