Հավերժ Փառք Քեզ Հերոս
Հավերժ Փառք Քեզ Հերոս
Ռաշիդ Արայի Սեդրակյանը ծնվել է 2001թվականի օգոստոսի 18-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Բանակ է զորակոչվել 2020թվականի հունվարի 8-ին։ Ծառայել է Մարտունի 3-րդ զորամասում։Եղել է Մարտունու լավագույն դիպուկահարներից մեկը և ծառայել է «Առանձիններ» խմբում։ Կռվել է շատ խիզախ։ 4 ընկերներով կարողացել են անցնել թշնամու թիկունք, ոչնչացնել բոլորին և շրջափակումից հանել են 70 զինվորների։Ըստ ծառայակից ընկերների նրա ամեն փամփուշտն անվրեպ է եղել։ Նոյեմբերի 2-ին, ծանր վիրավորում ստանալով կողքի հատվածում, չի իջել դիրքերից և մասնակցել է հաջորդաբար մղվող ծանր մարտերին։Զոհվել է հրադադարից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ինքնաթիռի արկերից։ Արկը ընկնելով հողով ծածկել է Ռաշիդի մտերիմ ընկերոջը՝ Արամին։ Ռաշիդը վազել է, որպեսզի հանի ընկերոջը, բայց ընկել է մյուս արկը և նա զոհվել է։ Զոհվել է նաև Արամը։
Ըստ ծառայակից ընկերների պատերազմի սկզբից էլ թշնամու կենդանի ուժի մեծ կորուստներ է պատճառել և միայն վերջին օրը ոչնչացրել է 200-ից ավելի կենդանի ուժ։
Կարծիքներ