Մարմնամարզության Հայաստանի հավաքականը գերազանց է մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը գերազանց է մեկնարկել Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորությամբ, գերազանց է մեկնարկել Եգիպտոսում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում:

Հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը և Հարություն Մերդինյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն էլ դուրս են եկել եզրափակիչ։

Մրցաշարը կավարտվի մարտի 20-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում