Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան երբեք չեն պարի ԱՄՆ-ի նվագի հնչյունների ներքո. Լավրով
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան, չեն պարի ԱՄՆ-ի նվագի հնչյունների ներքո, ուրբաթ RT-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Կան խաղացողներ, որոնք երբեք չեն համաձայնի «գյուղի» գոյությանը՝ Ամերիկայի կողմից «շերիֆի» ղեկավարությամբ: Դրանք են Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Մեքսիկան»,- ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ իր գնահատմամբ՝ «Ամերիկան ձգտում է միաբևեռ աշխարհի»։ «Դա ամենևին էլ «համաշխարհային գյուղ» չի լինի, դա կլինի «ամերիկյան գյուղ», միգուցե ամերիկյան սալոն, որտեղ բոլորը պարում են ամենաուժեղի նվագի հնչյունների ներքո»,- ասել է նա։
Կարծիքներ