Արցախի ՔԿ-ն՝ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու դեպքի մասին

Արցախի ՔԿ-ն՝ օրեր առաջ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու դեպքի մասին

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ադրբեջանական մարտական դիրքերից Բերդաշեն գյուղի բնակչի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի մասին հաղորդագրությունը: Հարուցվել է քրեական գործ:

Հաղորդագրության համաձայն՝ 2023թ. մարտի 30-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, ադրբեջանական մարտական դիրքերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու և հանրավտանգ եղանակով զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող «Փիրաբուլաղ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող նույն գյուղի բնակիչ Հ. Զ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից  հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում