Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա աշակերտուհու, որը սպառնացել է սպանել ուսուցչուհուն

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է 13-ամյա աշակերտուհու, որը սպառնացել է սպանել ուսուցչուհուն

Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Բեզյե քաղաքում ձերբակալել է 13-ամյա աշակերտուհու, որը սպառնացել է սպանել անգլերենի ուսուցչուհուն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին դասի ժամանակ ուսուցիչը հետաքրքրվել է, թե ինչու է աղջիկը դպրոց ժամանել առանց գրենական պիտույքների։ Դպրոցականը պատասխանել է, որ չի ցանկանում սովորել, ինչին ի պատասխան ուսուցչուհին հայտարարել է, որ վերջինս պարտավոր է վերանայել իր  վարքագիծը, այլապես ստիպված կլինի հեռացնել դասերից: Այդ ժամանակ 13-ամյա աշակերտուհին մոտեցել է ուսուցչուհուն և սպառնացել է դասերից հետո «քերթել կաշին»՝ ակնարկելով, որ իր մոտ զենք ունի։

Ուսումնական հաստատության փոխտնօրենը, տեղեկանալով տեղի ունեցածի մասին, դիմել է ոստիկանություն։

Նշվում է, որ աղջկան ձերբակալել են փողոցում։ Խուզարկության ժամանակ նրա ուսապարկում գտել են խոհանոցային մեծ դանակ։ Դեռևս հայտնի չէ՝ ինչ մեղադրանք է առաջադրել դպրոցականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում