Լեհաստանը Հայաստանին է հանձնել 280 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող հետախուզվող անձին
Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Փ.Մ.-ին, ով մեղադրվում է իրեն վստահված ավելի քան 280 մլն դրամը յուրացնելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Հայաստանի դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Փ.Մ.-ի տեղափոխումը Երևան:
Կարծիքներ