Հնդկաստանը պլանավորում Է 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական ռեզերվներից
![Հնդկաստանը պլանավորում Է 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական ռեզերվներից](https://freenews.am/uploads/images/image_750x_619ce6b783b30.jpg)
Հնդկաստանը պլանավորում Է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ նավթարտադրողների հետ համակարգված գործողությունների շրջանակներում շուրջ 5 միլիոն բարել նավթ վաճառել ռազմավարական պաշարներից գների աճը սահմանափակելու նպատակով: Այդ մասին գրում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրի:
Վաճառքը կարող Է տեղի ունենալ շաբաթվա ընթացքում, ընդ որում՝ Հնդկաստանը եւ մյուս արտադրողները կարող են եւս մի քանի բաց հանքատեղի հնարավոր վաճառքը քննարկել ավելի ուշ, նշել Է աղբյուրը: Նավթը վաճառելու են նավթավերամշակման գործարաններին, այդ թվում՝ նրանց, որոնք ղեկավարում են հնդկական Mangalore Refinery and Petrochemicals Ltd.-ը եւ Hindustan Petroleum Corp.-ը:
Վաճառքի համար պլանավորված ծավալը համապատասխանում Է նավթի ամենօրյա սպառման ծավալի կեսից պակաս մասին, սակայն ռեզերվները հանելու մասին որոշումը նշանակալի Է, քանի որ ցույց Է տալիս, որ սպառողները պատրաստ են միավորվել ՕՊԷՔ-ի կողմից վերահսկվող շուկաների դեմ պայքարում, գրում Է Bloomberg-ը: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը նույնպես պլանավորում Է հայտարարել երկրի ռազմավարական պաշարներից նավթ օգտագործելու որոշման մասին: Պաշտոնական հայտարարությունը կարող Է, ամենաշուտը, տեղի ունենալ արդեն նոյեմբերի 23-ին, ընդ որում՝ ԱՄՆ-ի հետ միաժամանակ նման միջոցառումների մասին, հավանաբար, կհաղորդեն Ճապոնիան եւ Հարավային Կորեան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ