28-ամյա քաղաքացին թմրամիջոց է հյուրասիրել ընկերոջը
Իջևանի քրեական հետախույզներն ապրիլի 18-ի երեկոյան, ժամը 21:00-ի մոտ, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, Կայանավան բնակավայրից ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել չորս երիտասարդի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Այգեհովիտ գյուղի 28-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով կաթուցիչ:
Պարզվել է նաև, որ նա թմրամիջոց էր հյուրասիրել բերման ենթարկվածներից մեկին: 31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է հյուրասիրածը` նույն զանգվածով կաթուցիչ:
Նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ