Երևանում բերման ենթարկվածներից մեկի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Երևանում բերման ենթարկվածներից մեկի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել

Ապրիլի 20-ին՝ ժամը 17:05-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում հայտնաբերվել և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու կասկածանքով Կենտրոնական բաժին բերման է ենթարկել 4 անձ՝ «Լեքսուս» ավտոմեքենայով հանդերձ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

33-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով:

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում