32 հոգանոց ցուցակում չկան ԼՂ նախկին ղեկավարներն ու պաշտոնյաները. ԶԼՄ

32 հոգանոց ցուցակում չկան ԼՂ նախկին ղեկավարներն ու պաշտոնյաները. ԶԼՄ

Ինչպես քիչ առաջ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որում ի թիվս այլ հարցերի, նաև ասված էր, որ առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների:

Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 32 հոգանոց ցուցակում չկան և չեն կարող լինել ԼՂ նախկին ղեկավարներն ու պաշտոնյաները: Հայաստան չեն վերադառնա նաև Վագիֆ Խաչատուրյանը, Ալյոշա Խոսրովյանը։

Ազատ արձակվող 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում՝ սահմանին:

apa.az-ը նաև ընդգծում է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և ՀՀ վարչապետի աշխատակազմի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում՝ առանց երրորդ երկրի միջնորդության։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում