Սա մեծ առաջընթաց է․ Շառլ Միշելը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության մասին
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունը, սա մեծ առաջընթաց է։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը
«Ես ողջունում եմ բանտարկյալների ազատ արձակումը, հատկապես քաղաքական երկխոսության աննախադեպ մեկնարկը։ Կողմերի միջև երկկողմ երկխոսության հաստատումն ու խորացումը ԵՄ հովանու ներքո Բրյուսելում ընթացող գործընթացի առանցքային նպատակն էր. այսօրվա առաջընթացը կարևոր քայլ է։
Ես հիմա կոչ եմ անում ղեկավարներին հնարավորինս արագ ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը»։
Կարծիքներ