Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով

Մենք չենք ընդունում Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը վստահ է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում կհասկանա Ղրիմի հարցում Ռուսաստանի դիրքորոշման ճիշտ լինելը: Այդ մասին տեղեկացնում Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ղրիմի հարցը Կրեմլի ներկայացուցիչն անվանել է «թեմա, որը դասվում է ՌԴ-ի և Թուրքիայի տարաձայնությունների շարքին»:

 

«Մենք չենք ընդունում Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, դրա հետ մեկտեղ մենք համբերատար շարունակում ենք պարզաբանել մեր դիրքորոշումը»,- ընդգծել է Պեսկովը:

 

Կրեմլի ներկայացուցիչը վստահություն է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ  կհասկանան Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հիմնավորվածությունը:

 

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Անկարան չի ճանաչում Ղրիմի միավորումը Ռուսաստանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում