Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Քուրդիստանի քարտեզով սկանդալային նամականիշին
Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունը հովվապետին նվիրել էր նամականիշ՝ Քուրդիստանի քարտեզով։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել նվերը դատապարտող հայտարարությամբ՝ գրում է ermenihaber-ը:
Քարտեզում Թուրքիայի արևելյան նահանգներից շատերն ընդգրկված են Քուրդիստանի կազմում, և Անկարան այդ քայլը բնութագրել է որպես կոպիտ սխալ։
«Թուրքիան ակնկալում է, որ Իրաքյան Քուրդիստանի համապատասխան պետական մարմինները կուղղեն այս կոպիտ սխալն ու անմիջապես կպարզաբանեն խնդիրը»՝ ասված է հայտարարության մեջ։
Կարծիքներ