Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում
Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում։ Այս որոշումը Երևանը հաստատել է մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպման ժամանակ։ Այս մասին Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղան քննարկման ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը։
Հայտնի է նաև, որ հյուպատոսությունը բացվելու է պարզեցված կարգով՝ շրջանցելով պետական երկարատև ընթացակարգերը։
Կարծիքներ