Իսրայելից Հնդկաստան առաջին տարհանման չվերթով տեղափոխվել է 212 մարդ
Նյու Դելիի օդանավակայան է ժամանել Իսրայելում արգելափակված Հնդկաստանի քաղաքացիներին տեղափոխող առաջին ինքնաթիռը: Ինքնաթիռը տուն է տարել 212 տարհանվածի։
«Առաջին ինքնաթիռը, որում եղել է 212 մարդ, վայրէջք է կատարել Դելիում: Մեր կառավարությունը երբեք չի լքի մեր ոչ մի քաղաքացու: Մեր կառավարությունը, մեր վարչապետը վճռական են պաշտպանել նրանց, ողջ-առողջ տուն բերել»,- ասել է նահանգապետը:
Կարծիքներ