Այրվել է չբնակեցված տնակ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 04։30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում այրվում է վագոն-տնակ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իտալական թաղամասում գտնվող ոչ բնակելի տնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։25-ին: Այրվել է չբնակեցված տնակ ( մոտ 49 քմ)։
Կարծիքներ