Ուժգին քամիները և տեղատարափ անձրևները Կալիֆորնիայում մանկահասակ երեխայի և երիտասարդ աղջկա կյանք են խլել

Ուժգին քամիները և տեղատարափ անձրևները Կալիֆորնիայում մանկահասակ երեխայի և երիտասարդ աղջկա կյանք են խլել

Խաղաղօվկանոսյան փոթորիկի պատճառով Կալիֆորնիայում երկու օր ուժգին քամիներ, տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ են եղել, որոնք առնվազն 2 մարդու կյանք են խլել.  նրանցից մեկը 1-2 տարեկան տղա է, մյուսը՝ 19-ամյա աղջիկ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը։

Եղանակային պայմանների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրական հոսանքից, խաթարվել է երթևեկությունը, տեղի են ունեցել քարաթափումներ, ծառեր են տապալվել։

Օդերևութաբանները կանխատեսել են, որ հունվարի 6-ին և առաջիկա օրերին ևս փոթորիկը կշարունակվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում