Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է

Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կն-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է:

Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար Կարլոս Նասարն, ով երկամարտում գրանցեց  393 կգ արդյունք: Նասարը ռեկորդ գրանցեց հրում վարժությունում` գլխավերևում պահելով 223 կգ-ն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում