Հայաստանը 10 օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը․ Սիրիա բեռներ կուղարկվեն

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի, որպեսզի Հայաստանի կողմից Սիրիա ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Սիրիայի համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային հանդիպումների արդյունքում քննարկվել է հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը։
Տվյալ պահին «Մարգարա» անցակետը չի գործում, իսկ գործող իրավական կարգավորումներով անհնար է նշված սահմանային կետով բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Այս որոշմամբ հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Սիրիա։
Կարծիքներ