Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ

Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրություն նշված է․

«Վանաձորում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Լոռու մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Կառավարության ղեկավարին նախ զեկուցվել են Լոռու մարզի 2022թ. մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը հաշվետու տարում կազմել է 92,4 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 60,9 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում կազմել է 3,4 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը 2022 թ. կազմել է 88,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 112,4 տոկոս, շինարարության ծավալը կազմել է 22,5 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 109,8 տոկոս, առևտրի շրջանառությունը կազմել է 34 մլրդ դրամ, փաստացի աճը 2021թ. նկատմամբ կազմել է 104,6 տոկոս, ծառայությունների ծավալը կազմել է 29,6 մլրդ դրամ, փաստացի աճը 2021 թ. նկատմամբ կազմել է 129,1 տոկոս:

Վարչապետին զեկուցվել է 2018-2022 թթ. սուբվենցիոն ծրագրերի մասին: Հաշվետու տարիներին իրականացված սուբվենցիոն ծրագրերը 307-ն են, որոնց արժեքը կազմել է 12,2 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասը կազմում է 6,2 մլրդ դրամ: 2018թ. ծրագրերի քանակը եղել է 20-ը 505 մլն դրամ արժողությամբ, 2019 թ. եղել է 55 ծրագիր` 1,8 մլրդ դրամ արժողությամբ, 2020 թ.` 96 ծրագիր 3,7 մլրդ դրամ արժողությամբ, 2021-ին` 96 ծրագիր 3,860 մլրդ դրամ արժողությամբ, 2022-ին` 40 ծրագիր 2,323 մլրդ դրամ արժողությամբ: Սուբվենցիոն ծրագրերը ներառել են հետևյալ ոլորտները՝ ասֆալտապատում՝ 51 ծրագիր` 46.42 կմ, լուսավորություն՝ 47 ծրագիր` 822 փողոց, ջրամատակարարում՝ 26 ծրագիր, 91.4 կմ, ոռոգման համակարգ՝ 20 ծրագիր, 57.1 կմ, մանկապարտեզներ՝ 11 ծրագիր, սալարկում՝ 42 ծրագիր, 39.14 կմ, գազիֆիկացում՝ 6 ծրագիր, 822 տնտեսություն, բազմաբնակարան շենքերի նորոգում՝ 14 ծրագիր, հասարակական շենքերի նորոգում՝ 39 ծրագիր, տեխնիկա, գույքի ձեռքբերում՝ 27 ծրագիր, ֆոտովոլտային կայաններ՝ 8 ծրագիր, զբոսայգի/պուրակ՝ 16 ծրագիր:

Վարչապետին ներկայացնելով ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվությունը՝ նշվել է, որ հաստատվել է 47 ծրագիր` 7,45 մլրդ դրամ արժեքով և 152 ենթածրագրով: Այդ ծրագրերի ֆինանսավորման պետական բյուջեի մասը կազմում է 4,25 մլրդ դրամ, համայնքային բյուջեի մասը՝ 2,51 մլրդ դրամ, այլ միջոցները՝ 0,69 մլրդ դրամ:

Մարզում գյուղատնտեսական նշանակության հողերը 250.844 հա է, անտառային ֆոնդը՝ 100.6 հա: Ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում 2021 թ. համեմատությամբ 2022 թ. ցանքատարածություններն ավելացել են 443 հա-ով: Կաթիլային ոռոգվող այգիները 2021 թ. եղել է 90 հա, իսկ 2022-ին դրանք կազմել են 130 հա, ինտենսիվ այգիները 2021 թ. եղել է 70 հա, իսկ 2022 թ.` 110 հա: Զեկուցվել է նաև, որ մարզում գործում են 14 խելացի անասնագոմեր, 8 սպանդանոցներ, 86 հակակարկտային կայաններ, 12 սառնարանային տնտեսություններ՝ 615 տոննա հզորությամբ:

Մարզում գյուղատնտեսության ոլորտի ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 8 մլրդ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև գյուղատնտեսության բնագավառում առկա ձեռքբերումները: Կանաչ գյուղատնտեսություն ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել պարարտանյութեր և թունաքիմիկատներ ցրող անօդաչու թռչող սարք՝ 50 հազար եվրո արժողությամբ: Մարզի աշխատանքային խմբի կողմից մշակվել է 2022-2025 թթ. մարզի գյուղատնտեսության ռազմավարությունը: ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմի» համագործակցությամբ մեկնարկել է նոր կառուցվող անասնաբուծական համալիրի կառուցման գործընթացը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 31 մլն դոլար է։ Տաշիրի տարածաշրջանում «Բոզոյան» ընկերության կողմից 2022 թ. հիմնվել է խոզաբուծական տնտեսություն՝ համալրված 504 գլուխ խոզամոր հաշվարկով: Ներդրման չափը կազմել է 3 մլն դոլար, տարեկան կարտադրվի 400-500 տոննա խոզի միս: Տաշիրի տարածաշրջանում հիմնվել է «Տաշիր Ագրո» տավարաբուծական համալիրը: Ձեռք են բերվել 481 գլուխ Սիմենթալ ցեղատեսակի խոշոր եղջերավոր կենդանիներ:

Ներկայացնելով հողօգտագործման մասով կատարված փոփոխությունները՝ նշվել է, որ տեղի է ունեցել հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն՝ 18.28 հա, գյուղատնտեսականի փոփոխություն՝ 17.16 հա, որի արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 27.5 մլն դրամով, 46951 հա համայնքային և պետական սեփ. հողերի վարձակալության արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 217.5 մլն դրամ, 56.58 հա աճուրդ վաճառք արդյունքում համայնքային բյուջեն համալրվել է 171.8 մլն դրամով:

Անդրադառնալով կրթության բնագավառին՝ նախ ներկայացվել է մարզում առկա կրթական հաստատությունների թիվը, ըստ որի հանրակրթական հաստատությունները 163-ն են, մարզային ենթակայության դպրոցները 149-ը, սմարթ դասարանները՝ 37-ը, Արմաթ լաբորատորիաները՝ 114-ը: Այնուհետև զեկուցվել է դպրոցներում իրականացվող աշխատանքների մասին, ըստ որի` 6 դպրոցում բացվել են էկոդասարաններ, 32 դպրոցում հիմնվել են պտղատու այգիներ, հատապտղային՝ 10, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, 25 դպրոցում տեղադրվել են արևային կայաններ, 7 դպրոցում առկա են ջերմոցային տնտեսություններ, ատեստավորվել է 827 ուսուցիչ, կամավոր ատեստավորվել է 64 ուսուցիչ: Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներից ամենաբարձր աշխատավարձը կազմում է ավելի քան 400 հազար դրամ:

Մարզում գործում է 74 մանկապարտեզ: 2018-2022 թթ. կառուցվել և հիմնանորոգվել է 26 մանկապարտեզ, որից սուբվենցիայով 12 մանկապարտեզի աշխատանքներն ավարտված են, 7-ի աշխատանքներն ընթացքի մեջ են, ՀՏԶՀ-ով իրականացվել է 2 մանկապարտեզի կառուցում, հիմնանորոգում, ընթացքի մեջ են պետական բյուջեով 4 (մոդուլային) մանկապարտեզի շինարարական աշխատանքները, Տաշիր հիմնադրամի կողմից աշխատանքներ են իրականացվում 1 մանկապարտեզում:

Ինչ վերաբերում է քաղաքաշինության ոլորտին, ըստ պատասխանատուների, մարզում կապիտալ շինարարության ոլորտի հատկացումներն ըստ ֆինանսավորման աղբյուրի, հետևյալ տեսքն ունեն՝ մասնավորի հատկացումները կազմում է 26 մլն 235 հազար դրամ, միջազգային հատկացումները՝ 279 մլն դրամ, համայնքային հատկացումները՝ 1 մլրդ 622 մլն դրամ, պետական բյուջեից հատկացումները՝ 3 մլրդ 920 մլն դրամ:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է 5,8 մլրդ դրամ: Ըստ այդմ՝ ավարտվել են 153 ընտանիքի բնակելի տների շինարարական աշխատանքները՝ «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից, վերանորոգվել և վերազինվել է 14 դպրոց, իրականացվել են 2 պետական քոլեջի վերակառուցման աշխատանքներ, վերակառուցվել է 1 հիմնական դպրոցի մեկ մասնաշենք, 17 դպրոցում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրեր են իրականացվել, 3 համայնքում կառուցվում են դպրոցներ, մեկնարկել են 1 համայնքում՝ «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի կառուցման աշխատանքները, 2 համայնքում կառուցվում են «Մոդուլային» տիպի դպրոցներ, 7 համայնքում իրականացվում են դպրոցների մարզադահլիճների կառուցման և հիմնանորոգման շինարարական աշխատանքներ, 2022թ. ՀՏԶՀ-ի կողմից իրականացվել են շուրջ 1,9 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ:

Խորհրդակցության ժամանակ տեղեկատվություն է ներկայացվել մարզում ճանապարհաշինության ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին, ըստ որի` ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է 13,9 մլրդ դրամ, հիմնանորոգվել է 103,4 կմ ճանապարհ: Այսպիսով՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 30,4 կմ երկարությամբ Մ-3 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 4.7 մլրդ դրամ, 6 կմ երկարությամբ Հ-33 հանրապետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 642.4 մլն դրամ, 7,3 կմ երկարությամբ մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 436.8 մլն դրամ, սուբվենցիոն ծրագրերով 26,4 կմ երկարությամբ ճանապարհ, արժեքը՝ 4.6 մլրդ դրամ: Վարկային միջոցներով հիմնանորոգվել է 28,93 կմ երկարությամբ Մ6 միջպետական նշանակության ճանապարհ, արժեքը՝ 3.15 մլրդ դրամ, 4,37 կմ երկարությամբ Տ-5-33 մարզային նշանակության ճանապարհ, արժեքը՝ 102.6 մլն. դրամ:

Զեկուցվել է նաև ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես՝ ջրամատակարարման ոլորտում հայ-գերմանական համագործակցության ծրագրի շրջանակներում KFW բանկի ֆինանսավորմամբ նախատեսված են Վանաձորի 8-րդ ճնշումային գոտու բաշխիչ ցանցի վերակառուցման աշխատանքները, որի արժեքը կազմում է 905.2 մլն. դրամ: «Վեոլիա ջուր» ընկերության կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ նոր քլորակայանի կառուցում՝ 10.3 մլն դրամ արժողությամբ, բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում՝ 1.8 մլն դրամ արժողությամբ, Վարդաբլուր և Աղեգի համայնքներում քլորակայանների վերանորոգում՝ 5.8 մլն դրամ արժողությամբ: Նշվել է, որ աղբավայրերի թիվը 5-ն է, աղբահանություն իրականացնող համայնքների թիվը 11-ը: 2022թ. ֆոտովոլտային կայաններ են տեղադրվել մարզի 8 համայնքներում:

Անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ոլորտին, նշվել է, որ մարզում գործում է մարզային ենթակայության 29 բուժհաստատություն, 5 բժշկական կենտրոն, 1 դիսպանսեր, 4 պոլիկլինիկա, 19 առողջության առաջնային պահպանման կենտրոն, հիվանդանոցային հզորությունը 461 մահճակալ է: Ոլորտում ներդրումների ծավալը կազմում է 1,7 մլրդ դրամ: «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում բացվել է «Ֆիզիոթերապիայի և վերականգնողական բժշկության բաժանմունք», որը հագեցվել է «Ազնավուր հիմնադրամ»-ի աջակցությամբ: 2023թ. «Սպիտակի բժշկական կենտրոն»-ը սեփական միջոցներով ձեռք է բերել Siemens գերմանական ապրանքանիշի գերհզոր Siemens go.Up համակարգչային տոմոգրաֆ՝ 162 մլն դրամ արժեքով: Առողջապահության նախարարության կողմից 2022թ. մարզի 4 առողջապահական հաստատություններին տրամադրվել են թվային ռենտգեն սարքավորումներ, «Ալավերդու բժշկական կենտրոն»-ին անհատույց 5 տարի ժամկետով տրամադրվել է ամենագնաց շտապ օգնության ավտոմեքենա:

«Հայաստանի Մանուկներ Բարեգործական հիմնադրամ»-ի («COAF») կողմից կառուցվել է «Դսեղի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր, ժամանակակից սարքավորումներով և գույքով հագեցած շենք: Ներդրումների ծավալը կազմում է 168 մլն դրամ:

Միջազգային համագործակցության շրջանակում «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (COAF) կողմից շուրջ 2 մլրդ դրամի ներդրում է կատարվել գյուղական համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում: Մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Լոռու մարզի տնտեսական զարգացման համաժողովը: ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի շրջանակում շուրջ 11.6 մլն դրամի ներդրում է կատարվել:

Զբոսաշրջության բնագավառում ներդրումների ծավալը 2022թ. կազմել է շուրջ 1,8 մլրդ դրամ: Հյուրանոցային տնտեսություններ թիվը 273-ն է, որից 20-ը նոր հյուրանոցային տնտեսություններ են: 2022թ. մեկնարկել են Լոռու մարզի զբոսաշրջության զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծի մշակման աշխատանքները:

Վարչապետին ներկայացնելով մշակույթի և սպորտի բնագավառում իրականացված աշխատանքներն ու ընթացիկ ծրագրերը՝ նշվել է, որ մարզում առկա է 19 մարզադպրոց, 3 մարզակումբ, 21 գրադարան, 8 թանգարան, 28 երաժշտական, արվեստի, գեղարվեստի պարարվեստի դպրոց: Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում վերականգնվել է շուրջ 21 հնագիտական իր: Թանգարանում կազմակերպվել են 7 թեմատիկ ցուցադրություններ: Այցելուների թիվը 2021 թ. կազմել է 2534, իսկ 2022 թ.՝ 3972: 7 դպրոցում իրականացվել են մարզադահլիճների հիմնանորոգման, շինարարական աշխատանքներ: Սպորտդահլիճներ են առկա 88 դպրոցում, որից նորոգման ենթակա են 64-ը:

Խորհրդակցության ժամանակ խոսվել է նաև առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես՝ նշվել է, որ Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ մշակվել է Վանաձոր համայնքի կայուն զարգացման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը 27 մլն եվրո է: Լոռու մարզպետարանի հետ համատեղ մշակվել և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հաստատվել են Վանաձոր, Սպիտակ, Թումանյան և Փամբակ խոշորացված համայնքների կոմունալ և սանիտարական պայմանների բարելավման ծրագրերը: «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով ընթացքի մեջ է «Երևանի շոկոլադի գործարան» ընկերության ներդրումային ծրագիրը: Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից մարզի 7 համայնքներում ընթացքի մեջ է 11 Թումո տուփերի և Վանաձորում Թումո կենտրոնի կառուցման գործընթացը:

Առաջիկա ծրագրերի շարքում են նաև «Տաշիրի բժշկական կենտրոն»-ի նոր շենքի կառուցումը, «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի կազմում գործող «Վարակաբանական բաժանմունք»-ի նոր մասնաշենքի կառուցումը, «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի հեմոդիալիզի բաժանմունքի բացումը:

Շարունակելով ներկայացնել առաջիկա ծրագրերի մասին տեղեկատվություն՝ նշվել է նաև Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում առկա վթարային փայտյա բնակելի շենքերի փոխարեն նոր թաղամասի կառուցումը, որի արդյունքում 309 ընտանիք կունենա նոր բնակարան: Ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 24,3 մլն դրամ: Խոսվել է նաև 4 համայնքներում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքների մասին, որի ներդրումների ծավալը 2022 թ. կազմել է 14,8 մլն դրամ: Նաև նշվել է, որ 2023 թ. Լոռու մարզում նախատեսված ճանապարհաշինական աշխատանքների ընդհանուր ծրագրային արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ, որով նախատեսվում է հիմնանորոգել 109.8 կմ երկարությամբ ճանապարհներ:

Վարչապետը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է դպրոցների կառուցման, ինտենսիվ այգեգործության ընդլայնման, գյուղատնտեսական տնտեսություններին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրման, այլ ճյուղերի զարգացման, ճանապարհաշինության, դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգման ու կառուցման, ինչպես նաև այլ ծրագրերին, պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում