Ադրբեջանական դատարանը ևս երկու ռազմագերու դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ևս երկու ռազմագերու դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման

Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով ևս երկու հայ ռազմագերիների դատավարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի Յասամալի շրջանային դատարանը հայ ռազմագերիներ Ալյոշա Խոսրովյանին եւ Լյուդվիգ Մկրտչյանին դատապարտել է 20-ական տարվա ազատազրկման։

Նրանք առաջին տասը տարին կանցկացնեն բանտում, մյուս հատվածը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:

Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրև թե «խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ»:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում և մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում