Նիգերում զինյալներն սպանել են 18 զինծառայողների
Նիգերի առնավազն 18 զինծառայողներ են սպանվել զինյալների կողմից երկրի արեւմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մերձակայքում: Օգոստոսի 2-ին հաղորդել Է Radio France internationale-ը, վկայակոչելով աֆրիկյան երկրի հրամանատարությանը:
Հուլիսի 31-ին զինյալները երկու դարան են սարքել Թորոդիի շրջանում՝ ստորաբաժանումների շարժման ճանապարհին, որոնք զբաղվում Էին Բոնի ավանում բանակային պահակետի մատակարարմամբ, ասված Է Նիգերի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Մարտի ընթացքում զոհվել են 18 զինծառայողներ, յոթը վիրավորվել Է, վեցն անհայտ կորել: Թորոդիի շրջանում այժմ տեղի Է ունենում կառավարական ուժերի՝ ահաբեկչական խմբավորումների կառույցնների վերացման խոշոր գործողություն:
Դրան մասնակցում են նաեւ Նիգերի ռազմաօդային ուժերը: Երեք երկրների՝ Մալիի, Նիգերի եւ Բուրկինա Ֆասոյի սահմանագծում գտնվող տարածաշրջանը միջազգային ահաբեկչության խոշորագույն որջերց մեկն Է Արեւմտյան Աֆրիկայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ