Նոյեմբերի 28-ին որոշ ավտոբուսներ երկար կաշխատեն՝ ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված

Նոյեմբերի 28-ին որոշ ավտոբուսներ երկար կաշխատեն՝ ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված

Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 28-ին որոշ ավտոբուսներ երկար կաշխատեն՝ ֆուտբոլային հանդիպմամբ պայմանավորված։ 

««Նոա»-«Վիկինգուր» խաղն ՈւԵՖԱ-ի կողմից նշանակվել է ուշ ժամի. «Հանրապետական» մարզադաշտի հարակից երթուղիներով տեղաշարժվող բոլոր ավտոբուսները (№ 7, 11, 13, 15, 18, 29, 40, 41, 50, 55, 74, 99) կաշխատեն մինչև ժամը 01:00-ն»,- գրել է Կոստանյանը։

Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրի «Վիկինգուրի» դեմ խաղը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի 21։45-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում