Թուրքիան հայց է ներկայացրել միջագային քրեական դատարան ընդդեմ Նեթանյահուի՝ մեղադրելով նրան ցեղասպանության համար

Թուրքիան հայց է ներկայացրել միջագային քրեական դատարան ընդդեմ Նեթանյահուի՝ մեղադրելով նրան ցեղասպանության համար

Անկարան Միջազգային քրեական դատարանում հայց է ներկայացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ՝ նրան մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանության մեջ։

Այս մասին «X»-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փաստաբան Մեթին Կուլունքը։

«Այսօր, ներկայացնելով Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք է դատարանի առաջ կանգնի իր կողմից իրագործած ցեղասպանության համար Գազայի հատվածում»,- գրել է նա։

Փաստաբանը հրապարակել է հայցի առաջին էջը և պարզաբանել, որ այն երկու գործընկերների հետ ներկայացրել է Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով, որը 23 էջանոց փաստաթուղթը կուղարկի ՄՔԴ։

Հայցի տեքստում դատարանի դատախազությունից պահանջվում է ապացույցներ հավաքել Պաղեստինի ժողովրդի դեմ Նեթանյահուի հանցագործությունների վերաբերյալ, որպեսզի հետո քրեական գործ հարուցվի վարչապետի և այլ հանցագործների դեմ:

Փաստաբանները պնդում են, որ Նեթանյահուն Գազայի հատվածում միջազգային կոնվենցիաներով արգելված զենք է օգտագործում «ամբողջ աշխարհի աչքի առաջ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում