Վլադիվոստոկում փոթորկի ժամանակ սրճարանի կառույցն ընկել է մեքենայի վրա․ վարորդը հոսպիտալացվել է
Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում ցիկլոնն ավերածություններ է արել։ Փոթորկի ժամանակ Վլադիվոստոկում սրճարանի կառույցների մի մասն ընկել է մեքենայի վրա, վարորդը գլխի վնասվածք է ստացել և հոսպիտալացվել։
Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պրիմորիեի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունը։ Սրճարանի ընկած կառույցը փակել է ավտոմոբիլային երթևեկության գոտիները, երթևեկությունը սահմանափակվել է։
Ցիկլոնի պատճառով Վլադիվոստոկում օրվա երկրորդ կեսին քամու արագությունը հասել է 30 մ/վրկ-ի։ Առաջացել են էներգամատակարարման խափանումներ, վնասվել են մի քանի շենքերի տանիքներ։ Բնակիչներին խնդրել են տնից դուրս չգալ։
Կարծիքներ