ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Մալիի նախագահի եւ վարչապետի կալանավորումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել Է Մալիի նախագահի եւ վարչապետի կալանավորումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կոչ Է արել անհապաղ ազատ արձակելու Մալիի նախագահ Բա Նդանոյին, երկրի վարչապետ Մոքթար Ուանին եւ անցումային շրջանի մյուս ղեկավարներին՝ վճռականորեն դատապարտելով նրանց կալանավորումը: Այդ մասին ասված Է մայիսի 26-ին տարածված հայտարարության մեջ:

«Նրանք (ԱԽ-ի անդամները) կոչ են արել անվտանգ, անհապաղ եւ անվերապահ ազատ արձակելու բոլոր ձերբակալված պաշտոնատար անձանց եւ պաշտպանության եւ անվտանգության ուժերի տարրերին համառորեն կոչ են արել անհապաղ վերադառնալու իրենց զորանոցները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամները նաեւ կոչ են արել Մալիում վերականգնելու անցումային շրջանը քաղաքացիական անձանց ղեկավարությամբ, ինչը պետք Է հանգեցնի ընտրությունների անցկացման եւ սահմանադրական կարգի հաստատման 18-ամսյա ժամկետում՝ անցումային խարտիային համապատասխան:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով Մալիի փոխնախագահի խորհրդական Ասիմի Բաբա Սիսեին, հայտնել Է, որ Մալիի նախագահը եւ վարչապետն ազատ կարձակվեն աստիճանաբար անցումային շրջանի մյուս ձերբակալված ղեկավարների հետ:

Մայիսի 26-ին, ինչպես տեղեկացրել Է գործակալությունը, Սիսեն հայտարարել Է Մալիի նախագահի եւ վարչապետի պաշտոնաթող լինելու մասին: Մայիսի 24-ի երեկոյան նրանք իրենց նստավայրերում ձերբակալվել Էին զինվորականների խմբի կողմից եւ պահապակխմբի ուղեկցությամբ տարվել մայրաքաղաքի մերձակայքի բանակային Քաթի ռազմակայան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում