ԱՄՆ փրկարարները 3 կուբացիների են հայտնաբերել, որոնք 33 օր բնակվել են անմարդաբնակ կղզում՝ կոկոս ուտելով

ԱՄՆ փրկարարները 3 կուբացիների են հայտնաբերել, որոնք 33 օր բնակվել են անմարդաբնակ կղզում՝ կոկոս ուտելով

ԱՄՆ առափնյա ծառայության փրկարարները 3 կուբացիների են հայտնաբերել Ֆլորիդա Քիս արշիպելագի մոտ հերթապահելիս:

Ինչպես հաղորդում է US News-ը, երկու տղամարդն ու մեկ կինը, որոնց հայտնաբերել են ամերիկացի փրկարարները, պնդում են, որ 33 օր լքված են եղել ամայի կղզում: Ուղղաթիռով հերթապահություն անող փրկարարների ուշադրությունը գրավել նրանց հաջողվել է դրոշ թափահարելով:

Եռյակն արգելափակված է եղել Քի Ուսթեի և Կուբայի միջև գտնվող Բահամյան անմարդաբնակ կղզում: Նրանք հայտնել են փրկարարներին, որ իրենց նավը կողաշրջվել է նավարկելիս, և իրենք կարողացել են լողալով հասնել կղզի:

Կուբացիները հայտնել են նաև, որ կարողացել են գոյատևել կոկոս, խեցեմորթներ և առնետներ ուտելով:

Պաշտոնյաները դեռևս չեն պարզել՝ արդյոք նրանք ներգաղթյալներ են, որոնք փորձել են նավով հասնել Միացյալ Նահանգներ, թե պարզապես մոլորվել են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում