Մի քանի ժամում արդեն իսկ բռնի տեղահանված 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի համար. Ավանեսյան
Երեկ երեկոյան գործարկեցինք ԼՂ ուսուցիչների՝ աշխատանքի դիմելու համար նախատեսված հարթակը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ գործարկման պահին 1422 թափուր տեղ է եղել:
«Այս պահի դրությամբ արդեն թափուր տեղերը 1386-ն են, այսինքն՝ մի քանի ժամում արդեն իսկ 36 ուսուցիչ դիմել է արտամրցութային կարգով աշխատանքի անցնելու համար և ընտրել է իրեն հարմար աշխատավայրը։
Հիշեցնեմ հարթակի հղումը՝ kadrer.emis.am: Մեկնաբանությունում կդնեմ նաև դիմելու ուղեցույցը»։
Կարծիքներ