Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը. չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
ՊԲ-ից մասնավորապես հայտնում են. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»:
ՊԲ-ից ևս մեկ անգամ ընդգծել են, որ ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը:
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Կարծիքներ