Ոլորտային պատասխանատուներից շատ բան է կախված. Արմեն Խաչատրյանը՝ պաշտոնանկությունների մասին
Կան մարդիկ, ովքեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց ինչու չեք ասում, թե մեր հասարակության որ չափն են կազմում: Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր այս կամ այն քաղաքական գործչի հրաժարականը կպահանջեն, բայց այդ մարդիկ ամբողջ հանրության դեմքը չեն ներկայացնում:
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Այն փոփոխությունները, որոնք կատարվում են շատ անհրաժեշտ են և պետք է օր առաջ կատարվեն: Թիվ մեկ պատասխանատուն իհարկե վարչապետն է, բայց եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ոչ կառավարություն, ոչ նախարարներ պետք չեն, մեկ մարդ պետք է ամբողջը կառավարի: Ոլորտային պատասխանատուներից շատ բան է կախված»,-նշեց պատգամավորը՝ անդրադառնալով պաշտոնանկություններին:
Անդրադառնալով Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը, Արմեն Խաչատրյանը նշեց, որ նա պատրաստված, բարձրաստիճան սպա է:
«Վաղարշակ Հարությունյանը մեծ ներդրում ունի հայկական բանակի կազմավորման և սպառազինությոն գործում, նա լավ ստրատեգ է և շատ բարձր որակի սպա»,-ասաց Խաչատրյանը:
Կարծիքներ