Իսրայելը երկիր մուտքի եւ երկրից ելքի արգելքը երկարաձգել Է մինչեւ մարտի 6-ը
Իսրայելի կառավարությունը հաստատել Է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի արգելքը երկու շաբաթով՝ մինչեւ մարտի 6-ը երկարաձգելու որոշումը, արգելք, որն սկզբնապես սահմմանվել Էր հունվարի 26-ից մինչեւ փետրվարի 20-ը: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուի դիվանատունը:
«Հեռախոսային քվեարկության ընթացքում կառավարությունը հաստատել Է Իսրայել մուտքի եւ Իսրայելից ելքի՝ ներկայումս գործող սահմանափակումների երկարաձգումը եւս 14 օրով՝ մինչեւ 2021 թվականի մարտի 6-ը»,- ասված Է հաղորդագրության մեջ: Փետրվարի 7-ին Իսրայելում սկսվել Է հունվարի 8-ից սահմանված համընդանուր կարանտինի մեղմացման առաջին փուլը: Վերացվել Է առանց հարգելի պատճառի 1 կիլոմետրից ավելի բնակավայրից հեռանալու արգելքը, բացվել են ազգային զբոսայգիներն ու արգելոցները, ռեստորաններին ու սրճարաններին թույլատրված Է աշխատել առաքման ռեժիմով: Փետրվարի 21-ից կսկսվի կարանտինային միջոցների մեղմացման երկրորդ փուլը, պետք Է բացվեն առեւտրական կենտրոնները, շուկաները, փողոցային խանութները, թանգարանները եւ լողավազանները, ինչպես նաեւ մշակությային միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ