Իսպանիայում զույգը վաճառել է իրենց 12-ամյա դստերը

Իսպանիայում զույգը վաճառել է իրենց 12-ամյա դստերը

Իսպանիայի ոստիկանությունը Լա Կորունյայում փրկել է 12-ամյա մի աղջկա, որին կորդովացի ծնողները վաճառել էին: Գործողության ընթացքում Ռումինիայի երեք քաղաքացի է բերման ենթարկվել՝ ամուսնական զույգ և մեկ այլ ազգական:

Ըստ El Pais-ի՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել անցյալ տարվա մարտից, երբ Կորդովայի դպրոցի ղեկավարությունը, որտեղ սովորում էր աղջիկը, ահազանգել է նրա բացակայության պատճառով: Երբ վարչակազմը կապ է հաստատել ընտանիքի հետ, ծնողները համոզիչ բացատրություններ չեն տվել ուսուցիչներին, ուստի նրանք դիմել են կրթության մարմիններին և ոստիկանությանը:

Գործը քննում է Անդալուսիայի քաղաքի դատարանը, որը դատավարությունը հայտարարել է գաղտնի: Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ աղջկան ծնողները վաճառել են մոտ 4000 եվրոյով: Քննիչները չեն բացառում, որ ձերբակալվածները մտադրվել են աղջկան ամուսնացնել գնչուական ծիսակարգի համաձայն. երկու ընտանիքներն էլ գնչուական համայնքի անդամ են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում