ՌԴ քաղաքացին ահազանգել է, որ «Ավենյու 23» հյուրանոցում իր ուսապարկից 3000 դոլար են գողացել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի 32-ամյա Շողիկ Ա․-ն և հայտնել, որ Սայաթ-Նովա պողոտա 23 հասցեում գործող «Ավենյու 23» հյուրանոցում աշխատակիցներից մեկը իր ուսապարկից գողացել է 3000 դոլար:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին։
Կարծիքներ