Ռաբիս  երաժշտությունը հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ՊԾ ՊՈԱԿ

Ռաբիս  երաժշտությունը հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել․ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ՊԾ ՊՈԱԿ

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից պարզաբանում են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման շուրջ ծագած հարցերը։ Մասնավորապես գրված է․

«Համացանցում քննարկվում է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այսօր անցկացված հարսանեկան միջոցառումը։  Տարածվել  է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` ռաբիս երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ-ը   արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է ռաբիս երաժշտությանն, ապա  միջոցառման ընթացքում հնչել են  «Գաթա»  եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ ռաբիս  երաժշտությունը, հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։  
Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում