Լատվիան արտակարգ դրության ռեժիմ Է սահմանում անօրինական միգրանտների պատճառով

Լատվիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել միգրանտների հետ կապված իրադրության պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օգոստոսի 11 -ից երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել սահմանամերձ երեք շրջաններում և Դաուգավպիլս քաղաքում, որը գտնվում է Լատվիայի, Բելառուսի և Լիտվայի սահմանների մերձեցման վայրից քսան կիլոմետր հեռավորության վրա
Լատվիայի կառավարության որոշման մեջ նշվում է, որ Լատվիա-Բելառուսական սահմանի անօրինական հատման փաստը հաստատելուց հետո պետական սահմանապահն իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառել ՝ և յուրաքանչյուր միգրանտի անհապաղ վերադարձնելու այն երկիր, որտեղից նա անօրինական կերպով հատել է պետական սահմանը :
Վարչապետ Կրիշյանիս Կարինսը և ՆԳՆ ղեկավար Մարիա Գոլուբևան նման կոշտ միջոցները բացատրում են նրանով, որ անօրինական միգրանտների ներհոսքը «հիբրիդային պատերազմ է», որը հայտարարված է ԵՄ երկրներին:
Լատվիայի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Գունտիս Պուժացի խոսքով ՝ վերջին մեկ օրվա ընթացքում մոտ 200 ներգաղթյալ է ձերբակալվել Լատվիա-Բելառուս սահմանին, իսկ նախօրդ 3 օրերին 160 մարդ:
Լիտվան, Լատվիան և Եվրամիությունը կարծում են, որ Բելառուսի իշխանությունները միտումնավոր են կազմակերպել անօրինական ներգաղթյալների տեղափոխումը (հիմնականում Իրաքից, բայց նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի այլ երկրներից) կամ դադարել են դրան խոչընդոտել ՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների:
Ինչպես հաղորդում է BNS գործակալությունը ՝ վկայակոչելով Լատվիայի սահմանապահ ծառայության ղեկավար Գունտիս Պուժացին, անօրինական ներգաղթյալների ներհոսքը հստակ կազմակերպված է. Շատերը, ըստ Պուժացի, չեն էլ հասկանում, թե որ երկրում են գտնվում:
Կարծիքներ