Արեւմտյան տերությունները պետք է հակազդեն Էրդողանի մկանուտ արկածախնդրությանը
ԱՄԷ-ն գործում է ի շահ Սաուդյան Արաբիայի, Օմանի, Եգիպտոսի, Հունաստանի եւ Ֆրանսիայի եւ հակազդում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով ավելի ու ավելի է Թուրքիան վերածում «նեոօսմանյան» սպառնալիքի, British Spectator ամսագրում գրում է Ջեյք Ուոլլիս Սայմոնսը:
ԱՄԷ-ն փորձում է աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ նրա դաշնակիցներին, որպեսզի հավասարակշռի երկրի հյուսիսում թուրքական վերահսկողությունը, այն դեպքում, երբ արեւմտյան տերությունները ծուլորեն հետեւում են տարածաշրջանում Անկարայի դեմ արաբների հակազդեցությանը:
2016 թվականին Թուրքիան Սիրիայի ապստամբ խմբավորումների հետ միասին ձեռնարկել է 3 զինված հարձակում Սիրիայի վրա՝ թիրախավորելով քրդական ուժերը, որոնց Անկարան սպառնալիք է համարում:
Սայմոնսի խոսքով՝ Էրդողանի մկանուտ արկածախնդրության մեջ են մտնում նաեւ Լիբիան, Լեռնային Ղարաբաղը եւ Միջերկրական ծովը, ինչպես նաեւ փոխում են թուրքական լիբերալ կոնսենսուսը՝ հօգուտ ավտորիտարիզմի:
Լիբիայում Թուրքիան աջակցում է միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանն ընդդեմ Լիբիական ազգային բանակի եւ հազարավոր սիրիացի զինյալների ուղարկում Տրիպոլիում կառավարության աջակցության համար:
Վերջերս Թուրքիան աջակցեց Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում՝ անօդաչու թռչող սարքեր տրամադրելով: Անկարային մեղադրում են նաեւ սիրիացի վարձկաններ ուղարկելու մեջ, սակայն Անկարան հերքում է դա:
Թուրքիայի արկածախնդրության ֆոնին զարգանում է Անկարայի «սիրավեպը» Կատարի հետ, որն ամրապնդվում է շնորհիվ ՀԱՄԱՍ-ին եւ «Մուսուլման եղբայրներին» աջակցության:
Լրագրողի խոսքով՝ արեւմտյան տերությունները աչք են փակում խնդրի վրա, որն առաջացրել է Էրդողանը: Հեղինակը կոչ է անում հակազդել Թուրքիայի առաջնորդի կողմից ծաղրանքներին:
Կարծիքներ