Կենտրնական Ճապոնիայում 83 հազար հավ են ոչնչացրել թռչնագրպի բռնկման պատճառով. Kyodo
Կենտրոնական Ճապոնիայի Տոտիգիի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 83 հազար հավ են ոչնչացրել տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպ Է հայտնաբերվել: Մարտի 15-ին այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Վարակման օջախն անցած հանգստյան օրերին հայտնաբերվել Է Հագա քաղաքում: Հունվարի վերջին Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հայտարարել Է, որ 2020 թվականի նոյեմբերից թռչնագրիպի բռնկումներ են հայտնաբերվել Ճապոնիայի 15 պրեֆեկտուրաների 36 թռչնաֆերմաների տարածքում, այդ ցուցանիշը դարձել Է ամենաընդգրկունը երկրի ամբողջ պատմության ընթացքում:
Այդ պատճառով տեղական իշխանություններն արդեն ոչնչացրել են ավելի քան 6,5 միլիոն հավ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ