Հոլանդիայի դեսպանի կինը մահացել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունից ստացված վնասվածքներից
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած վնասվածքներից մահացել է Լիբանանում Հոլանդիայի դեսպանի կինը` Հեդվիգ Վալցման-Մոլիերը: Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը:
«Խոր ափսոսանքի զգացումով մենք պետք է հայտնենք մեր գործընկերոջ մահվան մասին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հեդվիգ Վալցման-Մոլիերը 55 տարեկան էր եւ հանդիսանում էր դեսպանի կինը, նաեւ աշխատում էր երկրի արտաքին գործերի նախարարությունում:
Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը եւ արտաքին առեւտրի եւ համագործակցության զարգացման նախարար Սիգրիդ Քագը ցավակցություն են հայտնել համատեղ հայտարարության մեջ: «Մենք ցավով ստացանք Վալցման-Մոլիերի մահվան լուրը,- նշել են նրանք: - Մեր բոլոր մտքերն այժմ նրա ամուսնու, նրանց երեխաների եւ ընտանիքի մասին է: Արտաքին գերատեսչության աշխատողները հավատարիմ են աշխատանքին Նիդեռլանդներում ամբողջ աշխարհում, նույնիսկ` ծանր եւ վտանգավոր պայմաններում: Եվ Հեդվիգն ապացուցում էր դա ամեն օր իր աշխատանքում եւ կյանքում: Նրա մահը մեծ կորուստ է նախարարության եւ ողջ երկրի համար», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ