Չինաստանում վիրուս է տարածվում, որը կարող է մարդ սպանել
Չինաստանում վիրուսի տեսակ է տարածվում, որը կարող է ճակատագրական լինել: Այս մասին գրում է «Գազետա»-ն` վկայակոչելով Global Times-ը:
2020 թվականի սկզբից առնվազն 60 մարդ է վարակվել SFTS վիրուսով, յոթ մարդ մահացել է:
Օրգանիզմի վարակման դեպքում մարդու մոտ կարող է տենց դլինել, հազ, լոյկոցիտների եւ թրոմբոցիտների նվազում արյան մեջ:
Բժիշկները կարծում են, որ այս վիրուսը փոխանցվում է հիմնականում տզերի խայթոցի միջոցով, բայց չի կարելի բացառել անձից անձին վարակումը` արյան կամ թարախի միջոցով:
Կարծիքներ