ԱՄՆ-ը մոտ ապագայում չի պատրաստվում ճանաչել «Թալիբանի» իշխանությունը․ Բայդեն
ԱՄՆ-ը մոտ ապագայում չի ծրագրում ճանաչել «Թալիբան» արմատական շարժմանը որպես Աֆղանստանի պաշտոնական իշխանություն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ոչ, մինչ այդ դեռ շատ ժամանակ կա»,-Սպիտակ տան ղեկավարի խոսքերն է փոխանցում TASS-ը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 6-ին, արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշիր նահանգն անցել է իրենց լիարժեք վերահսկողության տակ։
Կարծիքներ