Գյումրիում միջազգային թատերական փառատոն կանցկացվի

Գյումրիում միջազգային թատերական փառատոն կանցկացվի

Ապրիլի 24-ից մայիսի 10-ը Գյումրիում կանցկացվի միջազգային թատերական փառատոն, որին կմասնակցի շուրջ 500 արտիստ և թատերական ոլորտի ներկայացուցիչ, կներգրավվի 10․000 հանդիսատես։

Փառատոնի իրականացմանն աջակցում են ԿԳՄՍ նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։ իր մասնաբաժինը կունենա նաևԳյումրու համայնքապետարանը: Ավագանու առաջիկա նիստում կքննարկվի համայնքի բյուջեից շուրջ 1․500․000 դրամի տրամադրման հարցը: Հարցին ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական գործող հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։

Հանրային հեռուսաընկերության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը  ներկայացրել է Գյումրու միջազգային թատերական փառատոնի խաղացանկը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում