Որ գրանդ ակումբներն են պայքարում Զիդանի համար
3 գրանդ ակումբ պայքարում է Զինեդին Զիդանի համար: Այս մասին գրում է RMC Sport-ը:
Զիդանին գլխավոր մարզչի պաշտոնը պատրաստ են փոխանցել ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Յուվենտուսը»: ՊՍԺ-ն ներկայումս մարզում է Մաուրիսիո Պոչետինոն, «Բավարիան»՝ Յուլիան Նագելսմանը, իսկ «Յուվենտուսը»՝ Մասիմիլիանո Ալեգրին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը հրաժարվել է գլխավորել ՊՍԺ-ն, քանի որ մտադիր է աշխատել Ֆրանսիայի ազգային հավաքականում: Հաղորդվում է, որ նա Ֆրանսիայի ընտրանին կարող է գլխավորել աշխարհի առաջնությունից հետո:
Կարծիքներ